Հրեա գիտնականը Իսրայելի կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Ցեղասպանություն

Իսրայելա-ամերիկացի գիտնական Չարնինը Իսրայելի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա նոր գիրքը՝ «Իսրայելի ձախողված պատասխանը Հայոց ցեղասպանությանը՝ ժխտում, պետական խաբեություն, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման» վերնագրով, տպագրվել է այս տարի: Չերնինը նկարագրում է, թե ինչպես է Թուրքիան ճնշում գործադրում Իսրայելի վրա Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում, հաղորդում է JPost-ը:

«Այս ճնշումն արտացոլվում է այնպիսի ձևերով, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության հիշատակումը մերժելը, հայերին ցեղասպանության հետ կապված համաժողովներին մասնակցելն արգելելը և հայերի ներկայության դեպքում դրանք չեղյալ հայտարարելը: Թուրքիան դեմ է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության քննարկմանը, և Իսրայելը կատարում է այս բոլոր պահանջները:

Երկար ժամանակ այն կարծիքն էր ընդունված, որ Անկարան սպառնում է թուրք հրեաներին պահանջները չկատարելու դեպքում:

Հայոց ցեղասպանության ժխտման օգտին փաստարկն օգտագործվել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները պահպանելու համար: Նրանք, ովքեր դեմ են ցեղասպանության ժխտմանը, հայտարարում են, որ այն հակասում է Իսրայելի ոգուն և նրա անվտանգությանը»,- ասվում է գրքում:

«Ցեղասպանություն» բառն առաջին անգամ օգտագործվել է 1982 թ.-ին կայացած համաժողովում, որին մասնակցում էին Էլի Վեյզելն ու հոգեբույժ Շամայ Դեյվիդսոնը: «Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ առաջին միջազգային համաժողովը» վերնագրով կոնֆերանսում առաջին անգամ հայերին հնարավորություն ընձեռվեց միջազգային լսարանին փոխանցել ցեղասպանության վերաբերյալ իրենց փորձը:

Բայց Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների հարցով 300 շնորհանդեսներում հայկականը հիշատակվել է միայն վեց անգամ, նշում է գրքի հեղինակը:

--00--ԱԹ