Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

80645df5-19c5-45bb-adb6-7c915cac9be6.jpg

Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապոտ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: 

--00—ԶՀ