Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Իսրայելի խորհրդարան

Իսրայելի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: 

Օրինագծի հեղինակներն են «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, ինչպես նաև «Լապիդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը:

--00--ԱԹ