ՌԴ սահմանապահները պարեկություն են իրականացնում Վարդենիսում․ Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Վարգոնզո
Wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցների սահմանապահները սկսել են պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից օկուպացվա  Լեռնային Ղարաբաղի շրջանների սահմանազատման գծում։

 «Լուսանկարն արել է Վարդենիսում մեր հետևորդներից մեկը»,- գրել է ալիքը։

Ավելի վաղ, Հայաստանի մի շարք պաշտոնյաներ հայտարարություններ էին արել այն մասին, որ ռուս սահմանապահները կապահովեն այն տարածքների անվտանգությունը,  որտեղ ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի տարածքում խոր առաջխաղացման հետևանքով էսկալացիա է առաջացել։

Բացի այդ, Wargonzo-ի տվյալներով՝ բացի կանոնավոր պարեկություններից, ռուս սահմանապահները տարածաշրջանում տեղակայել են դիտակետերի ցանց:

--00—ՄՀ