Գյումրիում այրվել է տան՝ մոտ 150 քմ ձեղնահարկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

տանիք

Օգոստոսի 13-ին, ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել է տան ձեղնահարկը՝ գույքով (մոտ 150 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի երկու ջրատար ավտոմեքենա:

 --00—ՄՀ