Գյումրիի 2 տների տանիքների մոտ 90 քմ հատված է այրվել, ջերմահարվել է մոտ 60 քմ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

տուն

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մատնիշյան փողոցում՝ դպրոցի հարևանությամբ, այրվում է տուն: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 90 քմ հատվածը և ջերմահարվել է մոտ 60 քմ տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ