Ավանի և Էրեբունիի սուպերմարկետներում ՍԱՏՄ ստուգումներ է արել. խախտումներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ:

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում:

Խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցերը շարունակական են։

--00—ԼՄ