Փաշինյանը թույլ չի տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել ՊՆ-ում. Սանասարյանի բացահայտումը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

ՊՎծ

Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետևյալ հարցադրմանը.

«Մի հատ միամիտ հարց.

2018 թ մայիսից հետո ինչո՞ւ հրահանգ չի տրվել վարչապետի կողմից պետական վերահսկողության ծառայությանը, երբ այն ղեկավարում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ իրականացնել ՊՆ-ում։

Ի վերջո ՊՆ-ում կոռուցպիոն ռիսկերի ու դրսևորումների մասին տարիներ շարունակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նյութեր են հրապարակվել»։

Սաքունցի ֆեյսբուքյան այս գրառմանը Սանասարյանն արձագանքել է.

«ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»:

--00--ԱԹ