Յուրաքանչյուր զինծառայող 1 տարում կստանա 6 հատ բարձրորակ կիսավարտիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Զինված ուժերի զինծառայողներին տրամադրվող ներքնաշորերը և համազգեստը որակական փոփոխության են ենթարկվել: Զինված ուժերի կենտրոնական իրային բազայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Զինված ուժերի կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը:

«Կիսավարտիքները ավելի բարձրորակ են դարձել: Քանի որ բամբակյա են, նախատեսված չեն  մեկանգամյա օգտագործման համար: Մեկ տարվա համար զինվորին կհատկացվի 6 հատ կիսավարտիք: Ստացվում է երկու տարվա համար 12 հատ»,- ասել է Մարտիրոսյանը և տեղեկացրել, որ փոփվել է նաև համազգեստի կտորը:

«Կտորի որակը բարձր է, ներկի կայունության որակը՝ նույնպես: Գունային քողարկման փոփոխություն դեռ չի լինելու։ Այդ համազգեստները կարվում են Հայաստանում»,- ասել է Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է նոր տեսակի ճտքավոր կոշիկներին, ապա այս զորակոչին դրանք դեռ չեն բաժանվել, որովհետև մատակարարները չեն հասցրել կարել:

«Կարծում եմ՝ ամառային զորակոչին արդեն  նոր ճտքավոր կոշիկները կհատկացվեն»,- ասել է Մարտիրոսյանը: