Վաղարշակ Հարությունյանի հրամանով 25 կմ հետ ենք քաշվել մեր դիրքերից․ 2 օր ժամանակ էր տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իր դեմ հարուցված քրգործին՝ հայտարարելով, որ մեղադրանքը չի ընդունում, և որ դա քաղաքական հետապնդում է։

Նախկին համայնքնապետը նաև պատմել է այն միջադեպը, որից հետո սկսվել են իր մտահագությունները։

«Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին գալիս է Գորիս և մեզ բոլորիս հրավիրում էնտեղ․․․ համայնքի ղեկավարներին։ Եվ մեզ ասում է՝ Ձեզ մինչև վաղը 5-ը՝ ժամանակ, բոլոր տեղերից պետք է հետ գաք»,-պատմել է նախկին համայնքապետը և հավելել, որ ի պտասախան՝ իրենք հիշեցրել են, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ շտաբի պետը, պաշտպաության նախարարը, ասել են՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնա նույն տեղում։

«Երկրորդը․ նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ որևէ տեղ նշված չի․ որտե"ղ է գրված՝ պիտի հետ գանք։ Նախարարին հարցնում ենք, ասում է՝ տեղյակ չեմ, պիտի հետ գաք»,-ասել է նա և տեղեկացրել, որ այդ հրամանը կատարելուց հետո հայկական կողմը 25 կմ հետ է եկել։

Մանրմասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր