Ո՞ր տարբերակով կիրականացվի ուսումնական գործընթացն Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

դպրոց

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ

Ս.թ նոյեմբերի 19-ին ԱՀ կառավարությունում «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման համար տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի հանրակրթական դպրոցներում դասագործընթացների կազմակերպման վերաբերյալ կայացվել է հետևյալ որոշումը.

Ս.թ. նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը Ստեփանակերտի բոլոր հանրակրթական դպրոցները պետք է անցնեն ուսուցման հեռավար եղանակի։

Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կորոնավիրուսային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակին։

Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակելու է մնալ դադարեցված։

Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը»:

--00--ԱՀ