Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 66 884 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Կորոնավիրուս

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 66 884-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 24-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Է նոյեմբերի 18-ին, երբ մեկ օրում հայտնաբերել են վարակման 65 371 դեպք: Համաճարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել Գերմանիայի 5 497 795 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւնքներից երկրում 24 ժամում մահացել Է 335 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել Է 99 768-ի: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 400 դեպքի նշագիծը 100 հազար բնակչի հաշվով: Նոյեմբերի 24-ին այն կազմել Է 404,5:

Նախօրյակին այդ ինդեքսը հավասար Էր 399,8-ի:  Մեկ ամիս ռաջ այն գտնվում Էր 100 հազար բնակչի հաշվով 100  դեպից փոքր-ինչ ավելի: Կորոնավիուսով հոսպիտալացված  հիվանդների թիվը 100 հազար բնակչի հաշվով յոթ օրվա ընթացքում (հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների կարեւոր ցուցիչ) կազմում Է 5,60: Վերջին շաբաթներին Գերմանիայում COVID-19-ով հիվանդացությունը սրընթաց աճում Է: Նոյեմբերի 18-ին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հանդիպում Է անցկացրել դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որի արդյունքներով ընդունվել Է միջոցների նոր փաթեթ, որոնք նպատակամղված են վարակի տարածման տեմպերի զսպմանը: Եթե նախկինում իշխանությունների կողմից սահմանափակիչ միջոցներ ընտրելիս հիմնական չափանիշը հիվանդացության յոթնօրա ցուցանիշն Էր, ապա այժմ վճռական գործոն Է հոսպիտալացման ինդեքսը: Այս առանչությամբ երկրում սահմանվում են կլինիկաների զբաղվածության երեք տարբեր մակարդակներ (3, 6 եւ 9), որոնց համապատասխան կհաստատվեն այս կամ այն սահմանափակումները: Բացի դրանից, իշխանությունների որոշման  համաձայն՝ ծերերի եւ հաշմանդամների խնամքի ոլորտի բոլոր աշխատողները պետք Է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստւմ անցնեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԿԿ