Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ղզցղզց

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել Է 34 145-ով: Այսպիսով, համավարակի սկզբից վարակը հայտնաբերվել Է երկրի 8 միլիոն 122 բնակչի մոտ: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 17-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից ԳԴՀ-ում 24 ժամում մահացել Է 30 հիվանդ: Համաճարակի ամբողջ ընթացքում մահացու վախճանների ընդհանուր թիվը Գերմաիայում հասել Է 115 649-ի: Ապաքինվել Է շուրջ 7 միլիոն մարդ: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թիվը 100 հազար մարդու հաշվով) ներկայումս հասել Է նոր ռեկորդային մեծության եւ կազմել 528,2:

Մեկ շաբաթ առաջ այն կազմել Էր 375,7, մեկ ամիս առաջ՝ 413,7: Հունվարին օմիկրոն շտամը Գերմանիայում դարձել Է գերակշռողը:

Ներկայումս ԳԴՀ-ում մտցրել են սահմանափակումներ, բայց դրանք Էապես մեղմ են, քան համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների շրջաններում Էր: Հիմնականում դրանք վերաբերում են չպատվաստվածներին. քաղաքացիներին, ովքեր պատվաստում չեն անցել, չի կարելի այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես-ակումբներ: Նաեւ գոյություն ունեն սոցիալական շփումների սահմանափակումներ: Երկրի իշխանությունները բոլոր ուժերով ջանում են պատվաստել հնարավորինս ավելի շատ մարդկանց, այդ թվում երրորդ դեղաչափով: ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր Է, որ այս տարի երկրում պարտադիր պատվաստում սահմանվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ