Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի հակառեկորդ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Կորոնավիրուս

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 80 430-ով, ինչը դարձել Է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 12-ին հրապարակված տվյալները:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նոյեմբերի 25-ին, երբ մեկ օրում հայտնաբերել Էին վարակման 75 961 դեպք: Համավարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 7 661 811 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել Է 384 հիվանդ: Համավարակի ամբողջ ընթացքում մահացու վախճաների ընդհանուր քանակը Գերմանիայում հասել Է 114 735-ի: 83,2 միլիոն բնակչությամբ երկրում ապաքինվել Է ավելի քան 6,2 միլիոն մարդ:

Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչության հատուկ գնահատման նախնական արդյունքների համաձայն՝ ԳԴՀ-ում մահացության տարեկան ցուցանիշը 1946 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 1 միլիոնի նշագիծը եւ կազմել 1 016 899:

Մահացության այդքան մեծ բացարձակ մեծությունը բացատրվում Է XX դարի կեսի համեմատությամբ երկրի բնակչության Էականորեն աճած թվաքանակով եւ դրա կառուցվածքում տարեց մարդկանց բաժնի ավելացմամբ: Ինչպես հետեւում Է գերատեսչության նյութերից, մահացածների տարեկան թվի աճի արագացման պատճառներից մեկը նաեւ դարձել Է համավարակը. 2019-ից մինչեւ 2021 թվականն ընկած ժամանակամիջոցում մահացության աճը կազմել Է շուրջ 8 տոկոս՝ 2 – 4 անգամ գերազանցելով փորձագետների կանխատեսումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ