Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 65 371 դեպք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24 News

կորոնավիրուս

Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 65 371-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 18-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նոյեմբերի 17-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 52 826 դեպք: Համաճարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 5 195 321 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել Է 264 հիվանդ: Համավարակի ամջողջ ընթացքում Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 98 538-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակումների թիվը 100 հազար մարդու հաշվով) ներկայումս կազմում Է 336,9: Նոյեմբերի 17-ին այն հասել Է 319,5 մեծության, մեկ շաբաթ առաջ՝ 249,1-ի, իսկ մեկ ամիս առաջ գտնվել Է 74,4-ի մակարդակում:

Վարակի տարածման յոթնօրյա ցուցանիշը մինչեւ հիմա հիմնական չափանիշն Էր Գերմանիայում սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբղավածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը: Այժմ քաղաքական գործիչների հանգուցային նպատակն Է այսպես կոչված 2G-ի սահմանումը, որի համաձայն թանգարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, լողավազաններ կարող են այցելել սոսկ պատվաստվածները եւ հիվանդացածները: Նոյեմբերի 18-ին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հանդիպում կանցկացնի դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որի արդյունքներով կընդունվի որոշում ամբողջ Գերմանիայում հակակորոնավիրուսային միջոցների խստացման մասին

--00—ՄՀ