Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց՝ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին․ Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի կալանավորմանը, գրում է․

«Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին։
Քաղաքական պատվերն առայժմ կատարված է։

Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»։

--00--ԱՀ