«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են BYD-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

11

Դեկտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են BYD և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբից  1 մարտական հաշվարկ:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

--00—ԼՄ