Մեր առջև թուրքական ահռելի շուկա է բացվում. պետք է մտածենք` ի՞նչ վաճառել, ոչ թե մեզ ինչ կանեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հայ և ադրբեջանցի ազգերի մեջ պետք է վերաբերմունքը փոխել, ու դա ահռելի ժամանակ է պահանջում, իսկ տնտեսական անվտանգության համար գոյություն ունի ԱԺ, որն օրենսդրական դաշտով կարողանում է պաշտպանել իր երկրում համապատասխան ճյուղի կամ ոլորտի արտադրողներին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ասում են՝ թուրքական լոլիկը կլցվի հայկական շուկա, ու Հայաստանի գյուղացու արտադրած լոլիկը կմնա։ Ո՞վ է ասում նման բան, իսկ հիմա ի՞նչն է խանգարում, որ թուրքական լոլիկը լցվի հայկական շուկա։ Մի տարի առաջ հայերը թուրքական լոլիկը թուրքերից առնում, վաճառում էին ռուսներին, ու լավ էլ փող էին առնում: Մեր առջև 80մլն-ոց թուրքական շուկա է բացվում, մենք էդ ուղղությամբ չենք մտածում, թե այդ շուկայում ինչ ունենք վաճառելու, փոխարենը մտածում ենք, թե իրենք ինչ են անելու»,- ասել է Սարգսյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում: