«ՀայՓոստը» մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

հայփոստ

«ՀայՓոստը» հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները: Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):  

««ՀայՓոստի» և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող՝ մինչև 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հ.Գ. Հասարակ Հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ, և «ՀայՓոստը» պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաև չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։

--00—ՄՀ