Կիպրոսում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Կորոնավիրուս

Կորոնավիրուսի նոր տեսակը, որը հանդիսանում է «Դելտա» և «Օմիկրոն» շտամերի հիբրիդը, հայտնաբերվել է Կիպրոսում, տեղի գիտնականների կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նոր շտամն անվանվել է «Դելտակրոն»։

Կիպրացի վիրուսոլոգի խոսքերով, նոր տեսակը կրում է «Դելտա» շտամի գենետիկ հիմքը, սակայն միաժամանակ նաև նրա մուտացված տարբերակները, ինչպես «Օմիկրոն» շտամը։