Դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական լայնածավալ ռազմական ագրեսիան հայաբնակ ԼՂ դեմ. Կիպրոսի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կիպ

Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` դատապարտելով ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Դրանում ասված է.

«Կիպրոսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական լայնածավալ ռազմական ագրեսիան հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Մենք ցավում ենք այս բոլորովին չարդարացված էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Ադրբեջանը պետք է անհապաղ դե-էսկալացիայի գնա։ Հրադադարը վճռական նշանակություն ունի»։

--ԼՀ--