Ալեն Սիմոնյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Ալեն

Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին. Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրույց է ծավալվել հայաստանյան որոշ ոլորտների օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ շարունակական օրակարգի անհրաժեշտությունը:
 

--00—ՍԳ

Տեսանյութեր