Վաղը «FlyOne Armenia»-ն Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթը կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա, «Արմենպրես»-ին հայտնել են «FlyOne Armenia» ավիաընկերությունից։

Սկզբնական շրջանում նախատեսված է Երևան- Ստամբուլ- Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել: Չվերթի համար նախատեսված օրերն են՝ երկուշաբթին և ուրբաթը: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

--00--ԱՀ