Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ պանդեմիան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

աշխարհ

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ պանդեմիան։ Գիրքը լույս կտեսնի 2022 թվականի մայիսին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը կարող է վերջինը լինել մարդկության համար։ 

Գրքում միլիարդատերը նախանշել է քայլեր՝ ապագայում նմանատիպ գլոբալ իրադարձություններից խուսափելու և մոլորակի բոլոր մարդկանց համար ավելի լավ առողջապահություն ապահովելու համար:

--00--ԿԿ