20-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով ավտոմեքենայից նետվել է, նա հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

աղջիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ սպանության փորձ կատարելու փաստով։

Այդ օրը. ժամը 15։15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռոզա Մ-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, նա ընթացքի ժամանակ «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս նետվելու միջոցով ցանկացել է ինքնասպանություն գործել։  Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/03/02/1208078/

--00—ՄՀ