Ուկրաինան ՌԴ-ի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու, դա բացառվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

«Մենք չենք զիջելու մեզ համար սկզբունքային հարցերում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դա բացառվում է: Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում աշխատելու է հումանիտար միջանցքների ստեղծման ուղղությամբ», - ասել է նա։ Կուլեբան նշել է, որ իրենք միանշանակ կողմնակից են հրադադարի կնքմանը, և իրավիճակը վերադարձնելու նախնական կետին, մինչ ռազմական գործողությունների սկսվելը:

--00--ՍԳ