Ուկրաինացի ազգայնականները ոչ մի խաղաղ բնակչի թույլ չեն տվել դուրս գալ մարդասիրական միջանցքով. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Ռուսական կողմը շաբաթ՝ ժամը 10:00-ին, հայտարարել է հրադադարի ռեժիմի մասին և մարդասիրական միջանցքներ է բացել ուկրաինական Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքների բնակիչների համար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաստատել է այդ միջանցքները բացելու՝ Կիևի համաձայնությունը, սակայն ուկրաինացի ազգայնականները, ըստ ՌԴ ՊՆ-ի, կանխել են այդ քաղաքները լքելու խաղաղ բնակիչների փորձերը, ինչի պատճառով բնակչության տարհանումն անհնար է դարձել, իսկ «լռության ռեժիմը» ժամը 18:00-ից դադարեցվել է։

--00—ԼՄ