Թուրքիայի ավելի քան 100 քաղաքացի մնացել է Մարիուպոլում, որոնց թույլ չեն տալիս հեռանալ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

16

Թուրքիայի ավելի քան 100 քաղաքացի այս պահին գտնվում է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում, տեղի իշխանությունները նրանց թույլ չեն տալիս դուրս գալ մարդասիրական միջանցքներով։ Այս մասին  РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների իբրև պատանդ էին պահել տարբեր քաղաքներում։ Հիմա հարյուրից ավելի Թուրքիայի քաղաքացիներ մնացել են Մարիուպոլում, որոնք պետք է երեկ հեռանային։ Մենք ամեն օր մարդասիրական միջանցք ենք բացում, սակայն նրանց ուղղակի թույլ չեն տալիս դուրս գալ», - ասել է նա։

--00—ՀԶ