Ավստրիան կկասեցնի քովիդի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

կորոնավիրուս

Ավստրիայի կառավարությունը կասեցնում է պարտադիր պատվաստումների մասին օրենքը։ Ինչպես փոխանցում է  ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակում Եվրոպական հարցերի և սահմանադրության նախարար Կարոլին Էդշտադլերը։

«Առողջապահության նախարարի հետ խորհրդակցություններից հետո որոշել ենք հետևել հանձնաժողովի առաջարկին և կասեցնել պարտադիր պատվաստումը»,- ասել է Էդստադլերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։

--00--ԿԿ