ՀՀ նախագահը Վրաստանի նախագահի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
 

zurabishvili

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասվում է. «Հայաստանի և Վրաստանի սերտ հարաբերությունները և համագործակցությունը՝ խարսխված հազարամյա պատմության բովով անցած մեր ժողովուրդների բարեկամության վրա, ունեն խոստումնալից ծրագրերի իրագործման հեռանկարներ: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը՝ արձանագրելով նորանոր և շոշափելի հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման»։ 

 

 --00—ՀԶ