Նիկոլ Փաշինյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Նիկոլ Սալոմե

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա:

--00--ԱԹ