Շվեդիայի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու ՀՀ ՄԻՊ գրասենյակի գործունեությանը․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջից:

Պաշտպան Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ Պաշտպանի մանդատի առաքելության լավագույնս իրացնելու իր հաստատակամության մասին:

Դեսպան Սվենսոնն իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշած գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Շվեդիայի դեսպանատան կողմից ՄԻՊ գրասենյակի գործունեությանն աջակցելու բարձր պատրաստակամությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

--00--ԱՀ