Արցախն ամբողջությամբ դեռևս զրկված է գազից, հայտնի չէ՝ ադրբեջանակա՞ն կողմն է զրկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ դեռևս զրկված է գազից, չեմ կարող միանշանակ, թե ադրբեջանական կողմն է անջատել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Ոչ միայն Արցախն է գազից զրկված, Սյունիքի մարզում էլ գազ չկա, եթե տեղեկություններ ունեք։ Դրա համար միանշանակ պնդել, որ ադրբեջանական կողմն է անջատել, չեմ կարող ասել։ Երբ Սյունիքի մարզում  գազը կվերականգնվի, Արցախում՝ չէ, այդ ժամանակ արդեն պարզ կլինի», - նշեց նա։

Երեկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ «Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը»:

Իրավիճակից մասին տեղեկանալու համար 24News-ը չհաջողեց կապ հաստատել «Գազպրոմ Արմենիա»-ի հանրային կապերի ծառայությունից Միքայել Հարությունյանի հետ։

Մարտի 8-ի առավոտյան 09։47-ին «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ այդ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել էր մայրուղային գազատարը, որն ադրբեջանական վերահսկողության տակ է՝ Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում։ Ենթադրյալ վթարը վերականգնելուց հետո հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը փական է դրել գազատարի այդ հատվածում, որպեսզի կարողանա ցանկության դեպքում Արցախը զրկել գազամատակարարումից։

--00--ՍԳ