Արցախի ամբողջ տարածքը կրկին զրկված է գազից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Metaqse.jpg

«Երկու ժամ առաջ տեղեկացա, որ Արցախում գազի մատակարարումը դադարեցվել է, խողովակի միջի գազն է մնացել, բայց դա էլ է վերջանում, այնպես որ, կրկին գազ չունենք»,- այս մասին 24News-ին հայտնեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Դեռ տեղեկություն չկա, թե այս անգամ ինչն է պատճառը, սպասում ենք հստակ տեղեկության: Արցախի ամբողջ տարածքն է զրկված գազից, քանի որ մեկ գազատար է, չի կարող հատվածաբար գազամատակարարումը անջատվել»,- ավելացրեց նա:

--00—ՀԶ