Էապես նվազել են ինքնակամ կառուցապատման դեպքերը. հունվարին և փետրվարին հայտնաբերվել են 63-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

gsf

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ

Տեսչական մարմնիցհայտնում են, որ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն-քննարկում, որին մասնակցել են գրասենյակի և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, կանոնավոր ուղևորափոխադրումների և տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառների ուղղությամբ ՀՀ վարչապետի տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Պատասխանատուները զեկուցել են պլանային աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով նաև տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական  ու ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերին:

Խորհրդակցության արդյունքներով արձանագրվել է որ.

Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը: 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին հայտնաբերվել է ընդամենը 63 ինքնակամ կառույց: Դրական դինամիկան պահպանելու նպատակով որոշվել է այս ուղղությամբ առավել խստացնել վերհսկողությունը:

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության ոլորտում ևս առկա է դրական դինամիկա՝ կառուցապատողները առավել մեծ ուշադրաություն են դարձնում իրականացվող ծրագրերի որակին: Ընթացիկ ստուգումների արդյունքում հայտնաբերված 82 խախտումներից 36-ը(44%) արդեն իսկ վերացվել են՝ մնացած խախտումների վերացումը նախատեսվում է ստուգել և փաստագրել ավարտական ակտի տրամադրման շրջանակներում:

Որոշվել է ստուգումների պլանում ավելացնել ևս 81 սուբվենցիոն ծրագրերի ստուգում:

Միջմարզային ու միջհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ: Որոշվել է երթուղիների բնականոն գործունեության կարգավորման հարցերը ևս մեկ անգամ քննարկել լիազոր մարմինների հետ՝ որոնց լուծում պետք է տրվի հրատապ կարգով։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև գործավարության և աշխատանքների արդյունավետ կազմակերպման մի շարք ընթացիկ հարցեր։

--00--ՍԳ