Opel-ը մխրճվել է ՊՆ ЗИЛ 131-ի մեջ. 4 վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։  

Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից երկուսին Opel-ի միջից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ  34 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, 3-ը՝ ծանր կայուն, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

--00--ԱՀ