Ուժեղ քամին Գյումրիում պոկել է Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի տանիքի թիթեղները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Հունիսի 25-ին, ժամը 10:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են․ առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են 6 թիթեղ (մոտ 30 քմ):

--00--ԱՀ

Տեսանյութեր