Սևանա լճում քաղաքացին մոտորանավակով ափից հեռացել է մոտ 300 մետր և չի կարողանում վերադառնալ ափ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

․

Հուլիսի 17-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին մոտորանավակով ափից հեռացել է մոտ 300 մետր և չի կարողանում վերադառնալ ափ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացի Վ․ Պ․-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը։

--00--ՀԱ