Փրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14,  24News

մոտորանավակ

Օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։

Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

--00--ԱԹ