Հայրավանքի մոտ մոտորանավակը բախվել է ժայռաբեկորին և քամու պատճառով չի կարողացել վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

սև

Հուլիսի 19-ին՝ ժամը 17:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակա լողափում մոտորանավակը բախվել է ժայռաբեկորին և քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Գևորգ Գ․-ին (ծնված 1996 թ․) և մոտորանավակը դուրս են բերել ջրից։

--00—ԼՄ