Մեր կառավարությունը բացարձակապես չի միջամտել․ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ-ում մարտի 1-ի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Արտակ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը  ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի՝ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել մարտի մեկի գործերով։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, և այդ գործերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

ՀՀ կառավարության դիրքորոշումները ներկայացված են եղել, և մեր կառավարությունը բացարձակապես չի միջամտել՝ անկախ նրանից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ։ Բայց արդեն ի պաշտոնե ներկայիս կառավարության գործունեության ընթացքում մենք դրանց բացարակապես չենք միջամտել, չնայած նրան, որ լիազորված ենք ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն։

Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, և այն օպոնենտությունը, որ ժամանակին ներկայացվել է, գնահատվի անկողմնակալ դատարանի կողմից»։