«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». օգոստոսի 23-ը պատմական օր կլինի հայ ժողովրդի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

1_v1_2021_05_20t004153_153_thumb_v1_thumb.thumb_.jpg

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը սոցցանցի իր էջում գրել է․

««Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»։ Այս խոսքերի հեղինակը խաղաղությունը` պատերազմի, պատերազմը` պարտության վերածած հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանն է։ Այս խոսքերը նա արտաբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, հայրենակործան կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո` ՀՀ պաշտպանության նախարարության ապաստարանում պատսպարված։ Նրա քողարկումն ապահոված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այժմ գտնվում է բանտում։ Այդ ճակատագրից չեն կարող խուսափել բոլոր նրանք, ովքեր սրան այդ օրը և դրանից հետո, բանտ նետելու փոխարեն, փորձում էին պաշտպանել համաժողովրդական ցասումից։ Այդ ցասումը չի վերջացել, այն ավելի է խորացել և ուժեղացել։ Ոչ ոք չի կարող վահան հանդիսանալ սրա համար` հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացում նոր դավադիր ազգադավություններ անելու համար։

«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ։ Մենք այլևս թույլ չենք տալու ազգագործան սրիկային` կատարել նոր քայլ։ Մենք փրկելու ենք մեր երկիրը` խաբեությամբ իշխանությունը զավթած և այդ իշխանությունը թշնամուն ծառայեցնող խուժանի կեղտոտ ճանկերից։

Խաղաղություն, հզորացում և բարեկեցություն ենք բերելու մեր երկրին ու ժողովրդին։

Օգոստոսի 23-ը պատմական օր է հայ ժողովրդի պատմության մեջ` 1990 թվականից։ Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի նաև հայ ժողովրդի պատմության մեջ 2022 թվականից։ Այդ օրը բոլորը հայերը կլինեն Հանրապետության հրապարակում` տեր կանգնելու իրենց արժանապատվությանը, իրենց անկախությանը և իրենց երկրին։

#անկախության_հանրահավաք

#Օգոստոսի_23

#անկախության_շարժում»։

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր