Ձերբակալվածների խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 160 գրամ հաշիշի յուղ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սեպտեմբերի 7-ին Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ժամը 10.30-ի սահմաններում նրանք ձերբակալել են երեք երիտասարդի ու, մեքենայով հանդերձ, տեղափոխել բաժին։ Երիտասարդները խուզարկվել են։ Երևանի 23-ամյա բնակչի պայուսակում 106 գրամից ավելի հաշիշի յուղի նմանվող զանգված ու կաթուցիչ կար։ Մասիսում բնակվող 21-ամյա երիտասարդի մոտ ևս հաշիշի յուղի նմանվող զանգված կար՝ 58 գրամից ավելի քաշով։
Երիտասարդները ներկայացվել են տարաային քննչական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ԻԴ