Անընդունելի է տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն․ Ռաիսին՝ Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1092809.jpg

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռաիսիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է նա։

--00—ԶՀ