Կոտայքում առգրավվել են արջի որսի համար նախատեսված ինքնաշեն թակարդները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

74

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապօրինի  որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացրել են  շրջայցեր։

ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի Քյարմամադի ձորի տարածքում  հայտնաբերվել է անհայտ անձի կողմից տեղադրված մետաղալարե, ինքնաշեն, արջ որսալու համար նախատեսված 2 թակարդ:

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները թակարդները հանել և առգրավվել են։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Խստացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։

--00—ԻԴ

Տեսանյութեր