Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

լ

Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը այսօր` պաշտոնավարման 45-րդ օրը, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

2017 թվականի հունիսի 11-ին Թերեզա Մեյի երկրորդ կաբինետում նշանակվել է Գանձապետարանի գլխավոր քարտուղար։

2022 թվականի սեպտեմբերի 5-ին ընտրվել էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ։

2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ դառնալուց մեկ օր անց, Թրասը Էլիզբեթ 2-րդ թագուհու կողմից նշանակվեց վարչապետ՝ դառնալով բրիտանացի երրորդ կին վարչապետը՝ Մարգարետ Թետչերից և Թերեզա Մեյից հետո։

--00—ԱՊ