Սրբուհի Գալյանը և Ջեյմս Ափլգեյթին քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Screenshot-2022-11-10-095721.jpg

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը նոյեմբերի իննին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել Բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերինին ծառայեցնելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական և արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

--00—ԶՀ