Սյունիքում միջանցք ԱՄՆ-ն է ուզում, խնդիր են դրել պայթեցնել Իրանը և կտրել ՀՀ-ի հետ կապը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Սյունիքում միջանցք ԱՄՆ-ն է ուզում, խնդիր են դրել պայթեցնել Իրանը և կտրել ՀՀ-ի հետ կապը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի պնդմամբ, իշխանության և վարչապետի առաջնային խնդիրը պետության անվտանգության ապահովումն է։ Այս առումով ՀԱՊԿ-ից օգնության մերժումը անթույլատրելի է, իսկ Փաշինյանի բերած փաստարկները հիմնավոր չեն։

Փորձագետի պնդմամբ, ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն էր առաջարկում, իսկ Փաշինյանը անգամ չի խորացել այդ մանրամասների մեջ, նույնիսկ ասում է, որ պարզ չի, թե ինչի մասին է խոսքը։

--00—ԱՊ