ԱՀ դատախազութունը՝ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

l-MUiujn02ID

Պատգամավորների մասնակցությամբ եթադրյալ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ դատախազության ֆեյսբուքյան էջից։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2022թ. նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում ԱՀ ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ ենթադրաբար գործադրել են բռնություն:

Նկարագրված դեպքի առթիվ իրականացված քրեադատավարական ստուգման արդյունքներով վարույթն իրականացնող քննիչի կողմից ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայել են Ազգային ժողովի պատգամավորներ Դ.Գ.-ի և Ա.Գ.-ի, ինչպես նաև դեպքին մասնակից ևս երկու անձանց՝ Հ.Հ.-ի և Վ.Գ.-ի արարքում քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին:

Քրեական գործի հարուցման փուլում Դ.Գ.-ն, Ա.Գ.-ն, Հ.Հ.-ն և Վ.Գ.-ն դիմումներ են ներկայացրել այն մասին, որ միմյանցից բողոք չունեն և չեն ցանկանում քրեական դատավարության շարունակումը՝ իրենց նկատմամբ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Նկատի ունենալով, որ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը դասվում է մասնավոր հետապնդման դեպքերի շարքին, որոնցով քրեական գործ չի կարող հարուցվել, եթե բացակայում է դիմողի բողոքը, ուստի սույն նյութերով 19.12.2022թ. քննիչի կողմից որոշում է կայացվել ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ոչ արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

--00—ՅՄ