Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են,գումարը տարել․ահազանգ ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Capture
Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը ստացել է ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գրությունը, որ նոյեմբերի 5-ին Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ-Ալեն Կոֆինիեն «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է Եկատերինբուրգ մեկնող «Ռեդ Վինգս» ավիաընկերության 1130 չվերթը սպասարկող գրասեղանի մոտ: 

Ըստ նույն աղբյուրի, դեսպանությունը պարզաբանում է, որ Կոֆինիեի մոտ եղել է պայուսակ՝ համակարգչով և ձեռքի ուղեբեռ համարվող ճամպրուկ, իսկ երկրորդ ուղեբեռում եղել է կանխիկ գումար: 

ՌԴ ժամանելուն պես նա նկատել է, որ ճամպրուկի փականը կոտրված է, իսկ գումարը բացակայում է։

--00—ՅՄ